Ստացեք 15% զեղչ օդանավակայանի դիմավորման և ողջույնի ծառայությունների համար՝ արագացնելու ձեր ճանապարհորդությունը աշխարհի օդանավակայաններում Visa բիզնես-քարտով։
Ինչպե՞ս օգտվել առաջարկից։
- Անցում կատարեք Poshvine կայքին և սեղմեք «Claim Offer» կոճակը։
- Դուք կստանաք կտրոնի կոդը SMS-ի միջոցով և էլեկտրոնային փոստով ձեր գրանցված համարին և էլ.փոստի իդենտիֆիկատորին:
- Կիրառեք կտրոնի կոդը վճարման պահին և վճարեք ձեր Visa Business, Visa Platinum Business կամ Visa Signature քարտով:
Առաջարկն ուժի մեջ է 2022 թվականի կոկտեմբերի 01-ի GMT 00։00-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը GMT 23։59-ը։
Պայմանները և դրույթները
Գործընկերոջ պայմանները և դրույթները։
Չեղարկում։ Երթուղու, ճամփորդության ամսաթվերի, ճանապարհորդի անվանում(ներ)ի փոփոխությունների և չեղարկման մասին պետք է տեղեկացվի ծառայության պահանջվող ամսաթվից առնվազն 48 ժամ (24 ժամ United Signature Services-ի համար (USS)) առաջ, հակառակ դեպքում կարող են կիրառվել փոփոխության/չեղարկման համար լրացուցիչ վճարներ, որտեղ որ կիրառելի է:
Շտապ պատվերներ։ Ամրագրման նոր հարցումների և փոփոխությունների (հիմնական տեղեկատվության մեջ) համար, որոնք կատարվել են սպասարկման ժամանակից 48 ժամ առաջ, կգանձվի լրացուցիչ վճար՝ ծառայության ընդհանուր արժեքի 50%-ի չափով (բացարությամբ USS-ի): Ծառայությունները մատուցվում են ըստ հասանելիության, որը չի կարող երաշխավորվել․ այնուամենայնիվ մենք կանենք հնարավորինս՝ ձեզ հարմարվելու նպատակով։ Հաստատումը կուղարկվի ամրագրման հաստատումից հետո։
Լրացուցիչ ժամեր (>3 ժամից)։ Եթե ծառայության տևողությունը գերազանցում է 3 ժամը, ապա կարող է աշխատանքի վճարման համար լրացուցիչ գումար գանձվել, որը կարող է տարբեր լինել ծառայության վայրից կախված։ Ուշադրություն դարձրեք․ Global Airport-ը չի կարող նախապես տեղեկացնել գանձվող գումարի մասին։ Վճարների չափը հասանելի է ծառայության ավարտից հետո, քանի որ հնարավոր չէ նախապես որոշել ծառայության հնարավոր տևողությունը, օրինակ․ մեխանիկական խնդիրներ, չվերթի ուշացում, լրացուցիչ պահանջներ վերջին պահին և ալյն։
Լրացուցիչ ծառայություններ։ Դիմավորողները չեն կարող և չեն ցանկանում ունենեալ իրենց մոտ որևէ ուղեբեռ՝ ներառյալ ձեռքի ուղեբեռը, եթե ձեզ հարկավոր է օնություն ուղեբեռի հետ կապված, ապա դուք կարող եք պատվիրել բեռնակրի ծառայություններ։ Ուշադրություն դարձրեք, որ բեռնակիրները ներառված չեն գնի մեջ և համարվում են դիմավորելու և ողջունելու լրացուցիչ ծառայություններ։ Հնարավորության դեպքում կտրամադրվի արագացված ռեժիմ, սակայն մեր դիմավորողները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի արագացնեն այդ գործընթացը։ Խնդրում ենք Global Airport Concierge-ի հաճախորդների օժանդակության ծառայությունից ճշտել արդյո՞ք ձեր ցանկալի ծառայությունը հասանելի տվյալ վայրում։ Եթե հարկավոր է հաշմանդամի սայլակ, ապա խնդրում ենք դիմել ձեր անմիջական ավիափոխադրողին՝ այդ ծառայությունը հաստատելու նպատակով։ Ուշադրություն դարձրեք, որ դիմավորողներն իրավունք չունեն հրելու հաշմանդամի սայլակը։
Ստորագրության միասնական ծառայություն։ Ստորագրության միասնական ծառայությունն ԱՄՆ֊ում ներառում է․ United Club սպասասրահի մուտք, առաջնակարգ գրանցում, անվտանգության ծառայության միջոցով առաջնակարգ մուտք և խմբակային նստեցում երկու չվերթին (բացառությամբ միջազգայինները)։ Ուշադրություն դարձրեք, որ եթե ծառայությունը տևում է 3 ժամից ավելի և ուղեկցողը ներկա է ծառայության ողջ ընթացքում, ապա կգանձվի լրացուցիչ վճար աշխատանքի համար։
Ծառայություններ ԱՄՆ-ում. Միջազգային ժամանումներ. մենք չենք կարող ուղևորներին դիմավորել օդանավակայանում (բացառություններ՝ IAH, IAD և DFW, ինչպես նաև BWI): Չկա արագացված ներգաղթ դեպի ԱՄՆ, եթե ուղևորները չեն հանդիսանում Global Entry-ի կամ կառավարության կողմից հաստատված այլ ծրագրերի անդամ: ԱՄՆ-ում միջազգային ժամանողների հանդիպման կետը կլինի ժամանման սրահը Մաքսային/Ներգաղթի տարածքից դուրս:
Տարանցիկ չվերթների ծառայություններ։ Եթե տարանցիկ չվերթով ծառայությունը տևում է 5 ժամից ավելի և իր մեջ ներառնում է 2 առանձին ավիատոմսեր/ավիաուղիներ կամ անհրաժեշտ է կրկին գրանցել ուղեբեռը, ապա դա կդիտարկվի որպես ժամանման և մեկման ծառայություն, քանի որ ուղևորը պետք է կատարի բոլոր ձևակերպումները ժամանելուց հետո (ներառյալ ուղեբեռի ստացումը), այնուհետև գրանցվի մեկնող չվերթին՝ անցնելով անվտանգության/անձնագրի ստուգումը։
Վճարման կանոնները և քաղաքականությունը։ Հաճախորդը պարտավոր է կապ հաստատել դիմավորողի կամ վարորդի հետ՝ օդանավակայաններից, երկաթուղային կայարաններից կամ նավահանգիստներից սկսվող ծառայությունների համար: Դա արվում է, որպեսզի ծառայություն ստացող ուղևորները հանդիպման վայրում հանդիպեն դիմավորող անձին։ Եթե դուք չեք կարողանում գտնել դիմավորողին կամ վարորդին, ապա ուղևորը պետք է կապ հաստատի մեր հաճախորդների սպասարկման շուրջօրյա ծառայության հետ՝ +1-866-662-4952 կամ +44-8000-124-007 հեռախոսահամարներով՝ անհապաղ օգնություն ստանալու համար: Եթե ուղևորը կապ չի հաստատում Global Airport Concierge-ի հետ՝ տեղեկացնելու նրանց ծագած խնդիրների մասին, ապա այդ ծառայությունը չի կարող փոխհատուցվել: Ցանկացած փոխհատուցում կփոխանցվի ձեր հաշվին տասն օրվա ընթացքում: Կայքի միջոցով չմշակված ամրագրումների համար կվճարվի 3,5% վերամշակման վճար: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս վճարը վերաբերում է բոլոր վճարումներին և ենթակա չէ վերադարձման: Global Airport Concierge-ը պատասխանատվություն չի կրում թռիչքների հետաձգման կամ եղանակային պայմանների հետևանքով առաջացած խնդիրների համար: Հետևաբար, եթե դա ազդում է ձեր ճանապարհորդության վրա, խնդրում ենք հայտնել այդ մասին Global Airport Concierge-ին: Բոլոր ակնարկները պետք է ուղարկվեն էլեկտրոնային փոստով [email protected] հասցեին: Այցելեք մեր վեբ-կայք՝ ամբողջական պայմաններին ծանոթանալու համար:
Visa-ի պայմանները և դրույթները
Առաջարկի մանրամասները, ինչպես ցույց է տրված, հիմնված են Գործընկերոջ կողմից ներկայացված տեղեկատվության վրա։ Visa-ն ոչ մի երաշխիք չի տալիս, որ տեղեկատվությունը ճիշտ է։ Խնդրում ենք կապվել անմիջապես Գործընկերոջ հետ՝ Առաջարկության հասանելիության և իսկականության հաստատման նպատակով։ Գործընկերը սույն առաջարկի ներքո գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտատերը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ իր կողմից սույն Առաջարկի ներքո որևէ ապրանքի և/կամ ծառայության գնումը հանդիսանում է համաձայնագիր բացառապես վաճառողի և իր միջև, և Visa֊ն չի հանդիսանում և չի դառնա դրա մաս: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում որևէ ապրանք կամ ծառայություն՝ Visa-ի քարտատերը հասկանում, ընդունում և համաձայնում է հետևյալը. այս առաջարկի ներքո ցանկացած ապրանք և/կամ ծառայություններ (որոնցից յուրաքանչյուրը կոչվում է «Պահանջ») պետք է լուծվի Visa-ի քարտատիրոջ կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa-ի քարտատերը Visa-ի դեմ որևէ Պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերը նշվածին և օրենքով թույլատրված առավելագույն չափով, Visa-ն պատասխանատվություն չի կրում որևէ անձի առջև որևէ կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (լինի ուղղակի կամ անուղղակի)՝ կապված որևէ անձնական վնասի, մահվան, խեղաթյուրման, վնասի, կամ բացթողնման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի ներքո մատուցվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի հետ: