Ինչո՞վ է Searce ընկերությունը օգտակար ձեր բիզնեսին:
Searce-ը ամպային հաշվողական լուծումների և տեխնոլոգիական ծառայությունների աշխարհի թիվ 1 մատակարարն է, որը մասնագիտացած է ամպային տեխնոլոգիաների, արհեստական բանականության և վերլուծության ոլորտում:
Ինչու՞ Sears:
- Google Cloud-ի աշխարհի ամենամեծ գործընկերներից մեկը՝ ավելի քան 12 տարվա գործընկերային փորձով, ավելի քան 150 Google Cloud հավաստագրերով և ավելի քան 300 սեփական Google Cloud փորձագետներով,
- փորձագիտական աջակցություն արդյունավետությունը բարելավելու և ծախսերը նվազեցնելու, ինչպես նաև նոր բիզնես մոդելներին մասնակցություն և շուկայական նոր հնարավորությունների օգտագործում,
- Google Cloud Platform-ի, Google Workspace-ի, Maps-ի, Apigee-ի, Looker-ի, Chrome Enterprise-ի և շատ այլ ծառայությունների օգնությամբ աշխատանքը սկսելու կամ մասշտաբի մեծացման հնարավորություն։
Հատուկ առաջարկ Google Cloud by Searce-ից Visa բիզնես քարտապանների համար
Ստացեք 7% զեղչ Google Cloud-ի ամսական վճարման համար Search-ից և Visa բիզնես քարտով:
Ինչպե՞ս օգտվել առաջարկից:
- Մուտք գործեք Poshvine, սեղմեք «Claim Offer» կոճակին և մուտքագրեք ձեր Visa բիզնես քարտի համարի առաջին 9 թվանշանները վավերացման համար:
- Սեղմեք «Redeem» կոճակը՝ առաջարկի էջ մուտք գործելու համար:
- Մուտքագրեք պահանջվող տվյալները և ուղարկեք ձևը:
- Searce-ի ներկայացուցիչը կկապվի ձեզ հետ և կտեղեկացնի հաջորդ քայլերի մասին:
Առաջարկը գործում է 2023 թվականի հունիսի 1-ից, GMT 00:00-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, 23:59 GMT-ին:
Պայմանները և դրույթները
Գործընկերների պայմանները և դրույթները:
Առաջարկը չի տարածվում այն օգտատերերի վրա, ովքեր հանդիսանում են Google Cloud-ում Searce-ի գործող հաճախորդներ:
Զեղչերը չեն տարածվում Google Marketplace-ում հասանելի ապրանքների/ծառայությունների վրա:
Հաստատվելուց հետո առաջարկը կակտիվանա 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Searce-ը պատասխանատու կլինի բոլոր հաճախորդներին ադմինիստրատիվ աջակցություն ցուցաբերելու համար:
Պայմանագրի դադարեցում և տույժերի կիրառումը.
- եթե հաշիվը սահմանված ժամկետում չվճարվի, հաջորդ հաշվի վրա կկիրառվի տուգանք ընդհանուր գումարի 1,5%-ի չափով: Եթե հաշիվը 2 ամիս անընդմեջ չվճարվի, ծառայությունները կդադարեցվեն մինչև չվճարված պարտքի գումարի վճարումը, և զեղչի հատկացումը կարող է մերժվել:
- դադարեցումից 30 օր առաջ պետք է ներկայացնել գրավոր ծանուցում:
- Searce-ը կհաստատի ցանկացած չմարված հաշիվների առկայությունը, որոնք պետք է վճարվեն:
- եթե հաճախորդը դուրս է գալիս Visa ծրագրից, նա կարող է շարունակել համագործակցել Searce-ի հետ, սակայն չի ունենա ծրագրի առավելությունների նկատմաբ հասանելիություն:
Visa-ի պայմանները և դրույթները:
Առաջարկի նշված տվյալները հիմնված են Գործընկերոջ կողմից տրամադրված տեղեկատվության վրա: Visa-ն որևէ երաշխիք չի տալիս տեղեկատվության ճշգրտության վերաբերյալ: Խնդրում ենք ստուգել Առաջարկի առկայությունը և վավերականությունը անմիջապես Գործընկերոջից: Գործընկերը սույն առաջարկի շրջանակներում գտնվող բոլոր ապրանքների և/կամ ծառայությունների միակ մատակարարն է: Համապատասխանաբար, Visa-ի քարտապանը հասկանում է, ընդունում և համաձայնում , որ սույն Առաջարկի շրջանակներում իր կողմից ցանկացած ապրանքի և/կամ ծառայության գնումը իրենից ներկայցնում է պայմանագիր՝ կնքված բացառապես Գործընկերոջ և նրա միջև, և Visa-ն պայամանագրի կողմ չի հանդիսանում և չի հանդիսանալու: Օգտագործելով կամ փորձելով օգտագործել այս Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանք և ծառայություն՝ Visa-ի քարտապանը հասկանում, ընդունում և համաձայնում է, որ Ցանկացած բնույթի պահանջ, բողոք կամ վեճ, որը բխում է կամ առնչվում է Քարտապանի կողմից սույն Առաջարկի շրջանակներում գտնվող ցանկացած ապրանի և/կամ ծառայություն ձեռք բերելու կամ ձեռք բերել փորձելու հետ (յուրաքանչյուր պահանջ), պետք է կարգավորվի Visa Քարտապանի կողմից անմիջապես Գործընկերոջ հետ, և Visa Քարտապանըը Visa-ի դեմ որևէ պահանջ չպետք է ներկայացնի: Չհակասելով վերոհիշյալին և օրենքով թույլատրված առավելագույն չափով՝ Visa-ն պատասխանատվություն չի կրում ցանկացած անձի առջև ցանկացած կորստի, վնասի, ծախսի կամ պահանջի համար (ուղղակի կամ անուղղակի)՝ կապված անձնական վնասվածքի, մահվան, խեղաթյուրման, վնասի կամ բացթողման հետ, որն առաջացել է Առաջարկի կամ Առաջարկի շրջանակներում տրամադրվող ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործման կամ օգտագործման փորձի արդյունքում կամ դրա հետ կապված: