ULTRA ընկերությունը առևտրի և զվարճանքի բնագավառում ծրագային լուծումների ժամանակակից մշակող է։ Ընկերությունը տրամադրում է ծրագրային ապահովում առևտի, հյուրանոցային բիզնեսի, ռեստորանների և ֆիտնես կենտրոնների համար գործընթացների և հաշվարկների ավտեմատացման համար։
Ինչու՞ ULTRA։
- օրվա ցանկացած պահի առցանց ռեժիմում հարցեր լուծելու գործում օգնություն, ձեզ համար հարմար ժամին զանգ պատվիրելու հնարավորություն և առցանց զրույցում խորհրդատվություն;
- հստակ, հասկանալի և պարզ ձևավորվող հաշվետվությունները կտրամադրեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները և թույլ կտան ժամանակին կայացնել ձեր բիզնեսի համար կարևոր որոշումներ;
- իդեալական լուծում տարբեր քաղաքներում, մարզերում, երկրներում տեղակայված ցանցային հաստատությունների համար;
- ծրագիրը պարզ և հասկանալի է օգտագործման համար, ինչը թույլ է տալիս նրա հետ աշխատել նույնիսկ նմանատիպ ծրագրային համակարգերի հետ աշխատանքի փորձ չունեցող օգտվողներին։
- 30 րոպե ուսուցումից հետո ծրագրային փաթեթի հետ աշխատելու հնարավորություն;
- մատչելի արժեք առանց որակի կորստի նույնիսկ ցածր եկամտաբերությամբ ձեռնարկությունների համար;
- ամբողջ առևտրի և զվարճանքի համալիրների ավտոմատացման հնարավորությունը` միավորելով բոլոր հաստատությունները մեկ ամբողջական հաշվարկային համակարգում;
- ամենաժամանակակից մասնագիտացված սարքավորումներն օգտագործելու հնարավորություն՝ այն ինտեգրելով ծրագրին, ինչը զգալիորեն բարելավում է աշխատանքի որակն ու արագությունը;
- լիցենզավորման ճկուն համակարգ, որը թույլ է տալիս ընտրել ձեզ համար շահավետ լիցենզիայի տարբերակը:
ULTRA-ի հատուկ առաջարկ Visa բիզնես֊քարտ ունեցողների համար: