Visa Business card

 

Visa բիզնես քարտերն օգնում են ձեռնարկատերերին արագ ու հեշտությամբ լուծել ֆինանսական խնդիրները: Դրանց միջոցով դուք կարող եք առանձնացնել կորպորատիվ և անձնական ծախսերն իրարից, կառավարել ընկերության ծախսերը, գործուղումների ժամանակ օգտվել հատուկ արտոնություններից և այլն:

Բիզնես քարտերի առավելությունները

Հաշվետվությունների հեշտ կազմում

Օնլայն և օֆլայն գնումներ

Ճկուն հնարավորություններ

Բարելավված ֆինանսական վերահսկողություն

Բարձրորակ սպասարկում և պաշտպանվածություն

Քարտն ընդունվում է ողջ աշխարհում


Հատուկ արտոնություններ քարտապանների համար

Բժշկական և իրավաբանական աջակցություն

GCAS հաճախորդների աջակցության միջազգային ծառայություն


Հատուկ առաջարկներ բիզնես քարտապանների համար

Մեր գործընկերները ձեր բիզնեսի կառավարումը կդարձնեն էլ ավելի հարմարավետ։ Դուք կստանաք փորձագիտական աջակցություն՝ անկախ նրանից, թե որ փուլում է գտնվում ձեր բիզնեսը։ 

Ստորև բացահայտե՛ք ձեր բիզնեսի համար ներկայացված լուծումները և ակտիվացրե՛ք ընտրված ծառայությունները Visa Concierge Chatbot-ի միջոցով:


Ինչպե՞ս միացնել չատբոտը:

Visa.Concierge չատբոտը Visa Business և Visa Platinum Business քարտապաններին հնարավորություն է տալիս մեկ տեղում իմանալ իրենց քարտի առավելությունների մասին: Միացնելով չատբոտը մեսենջերներից մեկում՝ դուք ստանում եք վիրտուալ օգնական, որը թույլ է տալիս.

  • կապ հաստատել կոնսիերժ ծառայության հետ՝ առօրյա խնդիրներն արագ և առանց ավելորդ ջանքերի լուծելու համար:
  • Ստանալ տեղեկություն պրեմիում քարտերի հատուկ առաջարկների մասին:


Փոքր և միջին բիզնեսի աջակցության հարթակ

Փոքր և միջին բիզնեսները մեր տնտեսության հիմքն են։ Անկախ նրանից՝ նոր եք սկսում, թե արդեն վարում եք ձեր սեփական բիզնեսը, մենք այստեղ ենք՝ ձեզ օգնելու համար:

Սկսե՛ք ձեր նոր բիզնեսը

Միայն նոր ծառայություն մատուցելու համար շուկա մուտք գործելու գաղափարը կամ ծրագիրը դեռ բավարար չէ։ Բիզնես սկսելը, ի թիվս այլ քայլերի, ներառում է ֆինանսական ասպեկտների պլանավորում, մեկնարկային ծախսերի հաշվարկ և ընդունելիք վճարների տեսակների մասին պատկերացում։

Կառավարե՛ք ձեր բիզնեսը

Եթե դուք արդեն սկսել եք ձեր սեփական բիզնեսը կամ պատրաստ եք գործարկել այն, ապա պետք է ստուգեք՝ արդյոք ճիշտ եք կառավարում ձեր ֆինանսներն ու վաճառքները (ուղղակի վաճառք և առցանց վաճառք) և ձեր հեղինակությունը ինտերնետում:

Զարգացրե՛ք ձեր բիզնեսը

Ձեր մարքեթինգային քայլերի վերանայումը, ինչպես նաև սոցիալական մեդիայի հաղորդակցման ճիշտ ռազմավարություն կազմելը կօգնի ձեր բիզնեսին շարժվել ճիշտ ուղղությամբ:


Visa Business քարտ պատվիրելու համար դիմեք մեր գործընկեր բանկերից մեկին